Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է իր երկրի դեմ «հերթական գրոհի» մեջ։ «Նա դարձել է Եվրոպայում պատերազմի ամենամեծ հրահրիչներից մեկը, սակայն նրա ռազմական քաղաքականությունը անհաջողություն է կրում։ ՈՒկրաինայում եվրոպական փողերը սպառվում են, իսկ լեհ ժողովուրդը հոգնել է պատերազմից»,- գրել է Օրբանը Х սոցցանցում։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.10.2025 | 22:00
Տիրամայր,
Դու, որ հավիտենական Աստծուն կրեցիր քո սուրբ որովայնում
և ծնեցիր աշխարհի ուրախությունը՝ Քրիստոսին,
Խոնարհաբար Քեզ եմ դիմում՝
բարեխոսի՛ր իմ մեղավոր հոգու համար։
Գովյալ Սրբուհի,
Աղաչում եմ Քեզ,
խնդրի՛ր Քո Որդուն՝
որ Նա ինձ պահի և առաջնորդի դեպի խաղաղության ճանապարհով։
Աղաչում եմ Քեզ,
միշտ եղիր ինձ ուղեկից, թե հոգսերում, թե ուրախություններում,
քանի որ միայն Քո հանդարտության ու հույսի հովանու ներքո է,
որ իմ փոքրիկ կյանքը կարող է աճել հավատով, սիրով և լույսով։
Մայր Սուրբ, բարեխոսիր,
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ